Յութուբը հրապարակել է 2021-ին դիտումների քանակով առաջատարների ցուցակը
Յութուբը հրապարակել է 2021 թվականին վիդեոհոսթինգի ամենաշատ դիտումներ ունեցող լավագույն բլոգերների և արտիստների անունները: kulturomania.ru-ի հաղորդմամբ, տարվա արդյունքներով Vlad A4-ը երկրորդ տարին անընդմեջ ամենահայտնին է Յութուբում: Երկրորդ տեղում EdisonPts-ն է, երրորդում՝ Գլենտը։
Կարճ տեսանյութերի Shorts բաժնում, որը Յութուբը ներկայացրել է 2021 թվականին, ամենաշատ դիտումները ստացել է բլոգեր Իգոր Բերեստեյսկին, լավագույն եռյակ են մտել նաև Խաբիբ Շարիպովը և Chapitosiki ալիքի հեղինակները:
2021 թվականին Յութուբի ամենահայտնի տեսանյութերի ավանդական վարկանիշը գլխավորել է Սուլթանա Լագուչևի «Դառը համ» երգի տեսահոլովակը։ Մորգենշթերնի տեսահոլովակները ցուցակում զբաղեցրել են երեք դիրք, թափում տեղում են հայտնվել նաև Միխայիլ Գալուստյանը, Խաբիբը, Կլավա Կոկան և այլ արտիստներ։