Պեսկովը խոսել է Պուտինի և Էրդողանի առաջիկա հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եթե այդ թեմային անդրադարձ արվի Թուրքիայի նախագահի կողմից, ապա այո»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Վերջինս հավելել է, որ եթե Էրդողանն օգտվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեկենսկիի վրա իր ազդեցությունից Դոնբասում իրավիճակի կարգավորման համար, ապա դա միայն կարելի է ողջունել:
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ Ուրաինայի և Ռուսաստանի միջև: