ՏԻՄ ընտրությունների նախօրեին Փաշինյանն Արարատի մարզպետին արձակուրդ է ուղարկել
Նիկոլ Փաշինյանյանն այսօր ստորագրել է որոշում՝ արձակուրդ ուղարկելով Արարատի մարզպետին։
«1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին:
2. Ռազմիկ Թևոնյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը»,- ասված է որոշման մեջ։
Ուշագրավ է, որ մարզպետին արձակուրդ ուղարկում են դեկտեմբերի 5-ի կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախօրեին։ Արարատի մարզի բոլոր խոշորացվող համայնքներում՝ Մասիսում, Արարատում, Վեդիում, Արտաշատում այդ օրը համամասնական ընտրություններ են նշանակված։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան