«Տաթև»-ի սաների թունավորման հետքերով. Ստաֆիլակոկ հավի մսով և գազարով խճողակում
«Տաթև» կրթահամալիրում, որի սաներից չորսն օրեր առաջ հոսպիտալացվել էին աղիքային վարակի նշաններով, ՍԱՏՄ տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր հետազոտության նպատակով նմուշներ էին վերցվել ինչպես առկա սննդամթերքից, այնպես էլ ուտեստների համար օգտագործված հումքից։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ անհամապատասխանություն (ստաֆիլակոկ) է հայտնաբերվել միայն հավի մսով, սոխարածով և գազարով խճողակում, իսկ հումք հանդիսացող սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Արդյունքում հոսպիտալացվել էր 4 երեխա:
Հարակից հրապարակումներ`
- «Տաթև»-ի չորս սան գտնվում են հիվանդանոցում
- «Տաթև» դպրոցի 10 սանի մոտ եղել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, 2 երեխա հոսպիտալացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին