Հայտնի է աշխարհի ամենաթանկ քաղաքն ապրելու համար
Թել Ավիվը գնային առումով առաջ է անցել Փարիզից և Հոնկոնգից և 2021 թվականին դարձել է աշխարհի ամենաթանկ քաղաքը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով իսրայելական աղբյուրներին։
Կյանքի արժողության մասին Worldwide Cost of Living 2021 ուսումնասիրությունը ներառել է 173 խոշոր քաղաք: Հետազոտությունն իրականացրել են Economist Group բրիտանական ընկերության վերլուծաբանները:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2020 թվականին Թել Ավիվը հինգերորդ հորիզոնականում է եղել թանկության առումով՝ Փարիզից, Հոնկոնգից, Օսակայից և Ժնևից հետո: Առաջին տեղում հայտնվելը պայմանավորված է իսրայելական շեկելի փոխարժեքի երկարատև աճը դոլարի նկատմամբ, ինչպես սննդամթերքի և տրանսպորտի գնաճը:
Նշվում է, որ ապրանքների և ծառայությունների գներն այս տարի միջինում աճել են 3,5 տոկոսով: