Ասկերանում բնակելի տների հարևանությամբ նկատել են թափառող գայլի
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանությամբ նկատել են թափառող գայլի, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։
Բնակչությանն ու գյուղատնտեսությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակով Ասկերանի ՇՈԲ պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ ոստիկանության ծառայողները ձեռնարկել են միջոցներ և գիշատիչ կենդանուն վնասազերծել և տեղափոխել։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի