Որմզդեղնը Չելյաբինսկի ազգային պարկում հարձակվել է երեխայի վրա
Զյուրատկուլ ազգային պարկի (Չելյաբինսկի շրջանի Սատկա քաղաք) ադմինիստրացիան զբոսաշրջիկներին խնդրում է զբոսայգի այցելելիս չմոտենալ կենդանիներին այն տեսանյութից հետո, որտեղ որմզդեղնը հարվածում է երեխային։ Այդ մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Չորեքշաբթի օրը համացանցում տեսանյութ է հրապարակվել «Զյուրատկուլ» ազգային պարկից, որտեղ մի խումբ զբոսաշրջիկներ, այդ թվում՝ երեխաներ, շրջապատել են զբոսայգու ձմեռային արահետում գտնվող որմզդեղնին։
«Տուժողները չեն կապվել ո՛չ մեզ հետ, ո՛չ դատախազության հետ, միևնույն ժամանակ նշում ենք, որ կենդանիները իրենց նորմալ են պահել այն դեպքում, որ այստեղ մարդկանց պահվածքը այնքան էլ ճիշտ չի եղել։ Կենդանիներին մոտենալ չի կարելի, բայց տեսանյութում նրանք շրջապատված են մարդկանց կողմից»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ ազգային պարկի զբոսաշրջիկների վարքագծի բոլոր կանոնները տեղադրված են այգու կայքում, սոցիալական ցանցերում և զբոսայգու ցուցանակներում։
Ըստ աղբյուրի, ազգային պարկում նախկինում երբևէ չեն եղել նման դեպքեր, երբ կենդանին հարձակվի մարդու վրա։