Ռուսական ինքնաթիռները հումանիտար օգնությամբ վայրէջք են կատարել Աֆղանստանում
Ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը մարդասիրական առաքելությամբ ժամանել է Աֆղանստան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը։
«ՌԴ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային երեք օդանավերը մարդասիրական օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և վայրէջք են կատարում մարդկանց Աֆղանստանից հանելու համար։ Աֆղանստանի բնակչության համար 36 տոննա մարդասիրական բեռ է առաքվել օդային ճանապարհով»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Մասնավորապես, Աֆղանստան է տարվել տաք հագուստի, խմելու ջրի և սննդի պաշարներ։
Բացի այդ, երկիր են ժամանել ռազմական բժիշկների բրիգադներ՝ անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով։
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլից Ռուսաստան են տարվելու շուրջ հարյուր աֆղանցի ուսանողներ
- Աֆղանստանը Ռուսաստանից հումանիտար օգնության նոր խմբաքանակ կստանա
- Պուտինը կարգադրել է ՌԴ քաղաքացիներին տարհանել Աֆղանստանից, կան նաև տեղափոխվող ՀՀ քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին