24-35 տարեկաններն ամենաշատն են երազում Նոր տարվա նվերների մասին
Յուրաքանչյուր 5-րդ ռուսաստանցի ցանկանում է ամանորյա նվեր տուր ստանալ, հայտնում է ator-ը՝ վկայակոչելով միջազգային խոշոր ընկերության հետազոտությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
24-35 տարեկան հարցվածներն ավելի շատ են երազում նման անակնկալի մասին, քան մյուսները։ Նրանց թիվը գրեթե մեկ քառորդն է։
Պարզվել է նաև, որ հարցվածների 40 տոկոսը նախատեսում է նվազեցնել Ամանորը նշելու ծախսերը։
Այսպիսով, նրանց 74 տոկոսը երկար ձմեռային հանգստյան օրերը կանցկացնեն տանը, 6 տոկոսը որոշել է տոնել տանը, նաև 6 տոկոսն է ծրագրել ուղևորություններ դեպի Ռուսաստան, իսկ 1,6 տոկոսը կմեկնի արտերկիր։
Ավելի քան 12 տոկոսը դեռ չի կողմնորոշվել իրենց արձակուրդային ծրագրերի վերաբերյալ: