02.12.2021. Արցախում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
Արցախի հանրապետությունում դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Մեկ օրում արձանագրվել է 3 մահվան դեպք։ 80-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն:
56-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, անեմիա 4-րդ աստիճանի:
88-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, տարիքային կախեքսիա, պոլիօրգան անբավարարություն:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24230 քաղաքացու հետազոտություն, որից 4068-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 30.11.2021. Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 29.11.2021. Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել
- 26.11.2021. Արցախում կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել
- 25.11.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
- 24.11.2021. Արցախում կորոնավիրուսի 83 նոր դեպք է գրանցվել