Կառուցապատման թույլտվությունների ստացման էլեկտրոնային եղանակի կանցնենք, բայց մինչև 2024 թ.-ն
«Ներկայումս կառուցապատման թույլտվության էլեկտրոնային ամակարգի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցում ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորությունները գործնականում չեն կիրառվում»,-կառավարության այսօրվա նիստի օրակարգի երկու զեկուցվող հարցերից մեկը ներկայացնելիս ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Ղուլարյանի զեկուցած նախագծով նախատեսվում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կատարել միայն էլեկտրոնային դիմելու և տրամադրման համակարգին, սակայն՝ փուլերով, մինչև 2024 թ-ն:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնեց, որ առաջնային փուլում 2022 թ. հունվարի 1-ից Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով:
Նրա խոսքով՝ այդ համայնքներում կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր՝ էլեկտրոնային մեկ պատուհան, որը հնարավորություն կտա մի կողմից՝ ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից էլ առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատվեն կառուցապատման ժամկետները, կխնայվի ժամանակը և ռեսուրսները:
Արմեն Ղուլարյանը շեշտեց, որ համակարգը հնարավորություն կտա իրականացնելու գործընթացների մոնիթորինգ:
Հարակից հրապարակումներ`
- Երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան
- Այդպիսի հնարավորության ընձեռման համար շնորհակալ եմ, պարոն վարչապետ. Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան
- Կառավարությունն այսօր կմերժի սեպտեմբերի 27-ը՝ նաև միջազգային վարձկանների մասնակցությամբ զոհերի օր հայտարարելու առաջարկը
- Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև ազգային անվտանգության հարց է. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում