Մխիթարյանը գոհ է «Ռոմայում» իր դիրքից
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր նոր դիրքը թիմում։
«Ինձ դուր է գալիս իմ նոր դիրքը, ես ավելի շատ եմ խաղում գնդակով, ավելի շատ տարածություն ունեմ: Ես վայելում եմ այդ դերը», – ասել է Հ. Մխիթարյանը, ում խոսքերը մերջբերել է Tuttomercatoweb-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 32-ամյա Մխիթարյանին դուր չի գալիս խաղադաշտում իր դիրքը, ինչի պատճառով նա հազվադեպ է մասնակցում հարձակվողական գործողություններին։
Մխիթարյանը հանդես է գալիս «Ռոմայում» 2020 թ. սեպտեմբերից: 2021/2022 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնացել է Իտալիայի առաջության 13 խաղի, 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան