Սոչիում ընդունված հայտարարությունում հայանպաստ որևէ կետ չեմ գտնում. Թովմասյան
«Սոչիում ընդունված հայտարարությունում հայանպաստ, Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չեմ գտնում: Փորձում եմ գտնել, չեմ գտնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով, փաստաթղթում հղում է արվում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը գերիների մասով:
«Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ պարզ գրված էր գերիների վերադարձ՝ բոլորը բոլորի դիմաց, բայց մեկ տարի է չի իրականացվել: Հետևաբար, չիրականացված փաստաթղթի չիրականացված կետի վրա հղում կատարելն աբսուրդ է:
Ես կարծում էի, որ Նիկոլ Փաշինյանը գոնե հատուկ կարծիք կգրեր այդ փաստաթղթին կից կամ որևէ այլ ձևով կարտահայտեր իր վերաբերմունքը, քանի որ մեկ տարի է անցել, և մենք ունենք չվերադարձած գերիներ: Ավելին, Ալիևը հայտարարում է, որ նրանք ռազմական հանցագործներ են, իրենք գերիներ չունեն իրենց մոտ»,- ասաց Թ. Թովմասյանը:
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իհարկե, կարող է սկսվել նման գործընթաց, բայց Հայաստանին ամենևին ձեռնտու չէ, քանի որ Հայաստանն այդ ճանապարհով Արցախի վրա է փակում իր վերջին դուռը, Արցախը մնում է Ադրբեջանի կազմում անկլավի կարգավիճակով:
«Մենք դա երբեք չենք կարող թույլ տալ, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես չի հստակեցվել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը
- Սոչիում Պուտին-էրդողան և Ալիև-Էրդողան հանդիպում էր. Լարիսա Ալավերդյան
- Ըստ կարիքի պաշտոնական մեկնաբանություն կտանք. Արտակ Բեգլարյանը Սոչիի հանդիպման վերաբերյալ
- Չալաբյան. Սոչիում ստորագրված փաստաթղթում որևէ խոսք չկա այն մասին, թե ինչպես է կարգավորվելու Արցախի հարցը
- Ի՞նչ պայմանավորվեցին Սոչիում
- Փաշինյանը՝ Սոչիում. Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք
- ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Սոչին նշանակալի ազդեցություն կունենա Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
- Կառավարության ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին թույլ չեն տալիս մեկնաբանություն թողնել Սոչի ժամանման լուրի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան