Աշոտ Մինասյանը վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին. Ռեժիսոր
«Մենք շատ ծանր օրեր ենք ապրում: Արդեն փաստ է, որ մեր հայրենիքի մի կարևոր հատված՝ Սյունիքի հատվածը, վտանգի տակ է»,- ՀՀ դատախազության շենքի դիմաց արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) կալանավորումից ազատելու պահանջով ակցիայի ժամանակ ասաց վավերագիր, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը:
Նրա խոսքով, թեև երկրի իշխանությունները հորդորում են, որ ոչ մի միջանցք չկա, բայց Ադրբեջանի նախագահն իր գործընկերներ, համախոհ պետություններին հայտարարել է, որ կարող են այդ միջանցքով առևտուր անել:
«Լեգենդար Աշոտ Երկաթն այն հրամանատարներից մեկն է, ով ուղղակի վտանգ է ներկայացնում: Աշոտ Մինասյանը մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, որ կազմ պատրաստ սպասում են նորից պաշտպանելու մեր սահմանները, եթե որևէ ոտնձգություն լինի: Ինչպես Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, նաև Աշոտ Մինասյանը այն մարդիկ են, որոնք հզոր անհատականություններ են, էլ չեմ ասում նրանց ուղղակի մասնակցությունը պատերազմին:
Աշոտ Մինասյանը հերթական այն հրամանատարն է, ով վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին, և նրանք դուրս կգան խրամատներ՝ պաշտպանելու հայրենի սահմանները»,- ասաց ռեժիսորը:
Նա ընդգծեց, որ մինչև հիմա էլ բարձր կարծիք ունի հայ տեսակի մասին, բայց «հրաշալի գիտենք, որ մեր մեջ շատ վաղուց բուն է դրել նաև տականքը»:
Հարակից հրապարակումներ`
- Սա հերոսականության գաղափարը մեր ազգի մեջ սպանելու հատուկ մշակված քաղաքականություն է. Սերժիկ Սրապիոնյան
- «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Երկաթին և Սյունիքի համայնքապետերին
- Աշոտ Երկաթի տիպի մարդկանց ճնշել, թուլացնել, հետ կանգնեցնել գաղափարական պայքարից չի ստացվի. Աբրահամյան
- Ռոմանոս Պետորսյանի նախկին տեղակալն Տիգրան Սիմոնյանն է որոշում կայացրել կալանավորել Աշոտ Մինասյանին. Ագնեսա Խամոյան
- Փաստաբան. Աշոտ Մինասյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան