Վահե Հակոբյան. Դատարանները դարձել են մեծ տոնավաճառ
«Սա արդեն ոչ թե աբսուրդի թատրոն է, այլ դատարանները դարձրել են մեծ տոնավաճառ»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նրան լրագրողները հարցեր ուղղեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, որտեղ այսօր տեղի էր ունենում ոստիկանության նախկին պաշտոնյա, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը։
Շիրինյանն իր դեմ գործ հարուցելու մեջ քաղաքական շարժառիթներ է տեսնում։ Ավելի վաղ նա հայտարարել է, որ իր դեմ գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պռազյանի գրառումը, որտեղ ոչ թե սքրինշոթ է տեղադրված, այլ իր նկարը և տեքստ A4 ֆորմատով թղթի վրա:
«Եթե Ռեգինա Պռազյան տխրահռչակ ֆեյսի գրառման հիման վրա հետապնդում են իրականացնում Սայաթ Շիրինյանի նկատմամբ, ապա մեկ ուրիշ ոչ պակաս հայտնի ֆեյք կա՝ Գագիկ Սողոմոնյան, որը բազմիցս գրել է դեմքերի ու փաստերի մասին, ինչպես ինքն է պնդում, ինչո՞ւ մեկ քրեական գործ հարուցված չէ, ինչո՞ւ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։ Չկա պատասխան, հետևաբար սա աբսուրդ է, դատարանները դարձել են մեծ տոնավաճառ»,- ասաց Վահե Հակոբյանը։
Ըստ «Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Սայաթ Արշակի Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձանց խմբի նկատմամբ՝ քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Շիրինյանը չի ընդունում մեղադրանքը, իր հերթին բարձրաձայնում իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման ու խախտումների մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան