Վրաստանի նախկին վարչապետի կուսակցությունն ակտիվ գործունեություն է սկսում
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական կյանքին ու, ինչպես իրենք են նշում, իշխող «Վրացական երազանքի» վերջնական պարտությանը։ Այս մասին «Palitra News» հեռուստաալիքի եթերում ասել է կուսակցության քաղաքական քարտուղար Կախա Քեմոկլիձեն, փոխանցում է «Ալիք մեդիան»
Պատասխանելով «ինչո՞ւ է Գախարիան լռում» հարցին՝ Քեմոկլիձեն ասել է, որ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդը ոչ մի տեղ չի անհետացել և աշխատում է ամեն օր։
Քեմոկլիձեն նաև հիշել է, որ «մոտենում են նոր սակրեբուլոների առաջին օրերը, և նա ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքական գործընթացներին»։
«Ինձ հիշեցնում է ամերիկյան հայտնի ասացվածքն այն մասին, որ պետք է զգուշանալ լռող մարդուց, երբ ուրիշները խոսում են, նա դիտում է, երբ ուրիշները գործում են, նա պլանավորում է, երբ մյուսները հանգստանում են, նա հարձակվում է»,- ասել է Քեմոկլիձեն։
Քեմոկլաձեն նաև նշել է, որ իրենց թիմը միշտ պատրաստվում է հարձակման, քանի որ քաղաքական գործընթացները պարտավորեցնում են հարձակումներ պատրաստել։ ըստ նրա` Վրաստանը գնում է սխալ ուղղությամբ, և երկրում առկա գործընթացները հստակորեն հաստատում են դա։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա