Քաղաքական 19:03 02/12/2021 Աշխարհում

«Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի». դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունաստանի խոշորագույն տպագիր և առցանց թերթերից՝ «Կաթիմերինին» հրապարակել  է Հունաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը, որը լույս է տեսել թերթի երեկվա համարում։ Այն հրապարակվել է դեսպանատան fեյսբուքյան էջում։

«Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի» խորագրով հոդվածում ասվում է․

«Մեկ տարի է անցել 2020 թվականի 44-օրյա` (սեպտեմբերի 27-ից - նոյեմբերի 9-ը) Արցախի նկատմամբ սանձազերծված վերջին պատերազմից։ Սա Ադրբեջանի կողմից նախաձեռնած պատերազմ էր` Թուրքիայի մեծ աջակցությամբ՝ Սիրիայից և Լիբիայից ջիհադականների ներգրավմամբ` պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունների զանգվածային դեպքերով։

Այնուամենայնիվ, քաղաքական խոսույթում դեռ գերակշռում են աշխարհաքաղաքական ընդհանրացումները և անվտանգության երկընտրանքի ասպեկտները: Պակասում է սակայն ժողովուրդների կյանքի ու ապագայի վերաբերյալ մտահոգությունը: Արդյո՞ք պատերազմը դարձրեց Հարավային Կովկասի տարածաշրջանը և տարածաշրջանի ժողովուրդներին կարճաժամկետ, միջնաժամկետ կամ նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի կամ գուցե պակաս ապահով: Ակնհայտորեն վերջին հարցի կարճ պատասխանը բացասական է: Եվ ահա մի քանի կետ, թե ինչու:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կա և միշտ եղել է` Ադրբեջանի կողմից` Արցախի ժողովրդի` իր պատմական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չընդունելու վերաբերյալ։ Ավելի պարզ ասած՝ խոսքը գնում է մարդկանց բոլոր իրավունքներից ամենահիմնականի՝ կյանքի իրավունքի մասին։ Եվ սա է, որ հարցականի տակ է դրվել տասնամյակներ շարունակ։

Դեռևս 1960-ականներին արցախահայությունը դիմել էր խորհրդային կառավարությանը, որպեսզի չեղարկի Ստալինի` 1921 թվականի անօրինական որոշումը՝ տարածքն Ադրբեջանի (նոր պետություն, որը ստեղծվել էր 1918 թվականին` Կովկասի իսլամական բանակի անմիջական աջակցությամբ՝ պանթուրանիստ թուրք գեներալ` Նուրի Փաշայի գլխավորությամբ) կազմի մեջ ներառելու վերաբերյալ: 1988 թվականին Արցախի ժողովուրդը կրկին դիմեց Մոսկվային խնդրանքով` իրականացնելու իրենց ինքնորոշման իրավունքը։ Ինչո՞ւ։

Ադրբեջանի իշխանությունները համակարգված և տասնամյակներ շարունակ իրականացրել են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն արցախահայերի նկատմամբ։ Խորհրդային Ադրբեջանում հայերին ճնշման ենթարկելու և խտրականության տարբեր ձևերը պատճառ հանդիսացան, որ 1965, 1967, 1977 և 1988 թվականներին տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքվեցին` խնդրագրերի և նամակների ձևով` Արցախի անցումը Խորհրդային Հայաստանի վերահսկողության տակ թույլտալու ու այս հարցին արդարացի լուծում տալու նպատակով:

Ճնշումներից ազատվելու ցանկությունն էր նաև, որ արցախահայությանը ստիպեց պաշտպանելու իրենց կյանքն իրենց հայրենիքում` 1991-94, 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ։

Արցախի և նրա ժողովրդի դեմ մշակութային ցեղասպանությունը և տարբեր ոտնձգություններ շարունակվում են մինչ օրս՝ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց համակարգված և կեղծավոր կերպով խախտել այն՝ միշտ մեղադրելով հայերին։ Այս ամենն իրականացվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ամեն օր, իսկ ավելի ճիշտ՝ ամեն մի քանի անգամ ակնհայտ է դառնում, որ Ալիևի վերջնական նպատակն է ազատվել հայերից ու Արցախում նրանց ժառանգությունից և որին հաջորդելու է նաև հայերի աստիճանական դուրս մղումը նաև Հայաստանից։

Հայկական մշակութային հուշակոթողների, վայրերի, եկեղեցիների և գերեզմանատների նկատմամբ վայրագ բռնությունները, պղծումները և վանդալիզմի ակտերը կատարվում են Բաքվի անմիջական հրահանգով: Վերջինս թույլ չի տալիս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այցելել տարածք։ Բաքվում զարհուրելի «Հաղթանակի զբոսայգու» բացումն, երեխաներին այն այցելելու խրախուսումը` հայերին ծաղրելու նպատակով, արդեն որակվել է այն որպես «նացիստական այգի»: Համատարած է նաև ռասիստական լեզուն, որը հստակ նպատակ ունի ապամարդկայնացնել հայերին, օրինակ. «Վայրի ցեղ», «բարբարոսներ», «շներ», «վայրագ թշնամի», «կորոնավիրուսից ավելի վտանգավոր վիրուս» և այլ արտահայտություններ հիշեցնում են համաշխարհային պատմության վատթարագույն հանցագործներին:

Հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները` միջազգային հանրության նկատմամբ ևս մեկ բացահայտ արհամարհանքի դրսևորում է, քանի որ սա այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի մասին մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են` որպես հրատապ հումանիտար հարց: Մյուս կողմից, ադրբեջանցի որևէ պատերազմական հանցագործի երբևէ մեղադրանք չի առաջադրվել, էլ չասած, որ չի դատապարտվել չնայած որ առկա են հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ (Ադրբեջանի զինվորներն իրենք էին տեսանկարահանում, թե ինչպես են մորթում հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ծերերին):

Հայտարարություններն առ այն, որ չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով տարածք ու այլևս չկա ԼՂ հակամարտություն` ևս մեկ ապացույց է հանդիսանում հայկական ամեն ինչի շարունակական ժխտման։ Լավ, կարելի՞ է արդար դատավարություն սպասել մի երկրից, որտեղ ազգային հերոսը նա է, ով կացնով` դեռևս 2004 թվականին, սպանել է քնած հայ սպային։

Ակնհայտ է, որ Թուրքիայի ռազմական ղեկավարության ներգրավվածությունն այս պատերազմում, Թուրքիայի օգնությունը` զենքով, հետախուզությամբ և հատուկ ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև Սիրիայից ջիհադիստների հավաքագրումը և ռազմական գոտի ուղարկելը` կռվելու Ադրբեջանի համար` միայն քաջալերել են Ալիևին, ով ոգևորված շրջում է իր երկրում զինվորական համազգեստով` պարծենալով «Ադրբեջանի հզոր բանակով»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}