«Ժողովուրդ». Դեռևս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդեն օրենքի նախագիծ է ներկայացվել Ազգային Ժողով, որպեսզի Վճռաբեկ դատարանում առանձին վարչական պալատ ստեղծվի: Ու մինչ ԱԺ-ն այս մասով որոշում կկայացնի, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանում դեռևս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդևյանն է, սակայն նախագահ է ցանկանում դառնալ նաև Ռուզան Հակոբյանը: Հայտնի է, որ այս տարի Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա՝ ընտրությունների հետ, և խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու:
Արդյունքում հարցն արդեն ընգրկված էր ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում, որից հետո Վճռաբեկի դատավոր ընտրվեց իշխանության «սրտի դատավոր» Հովսեփ Բեդևյանը, և հիմա էլ ամեն ինչ անում են՝ նրան նշանակեն Վճռաբեկ դատարանի նոր ստեղծվելիք վարչական պալատի նախագահ: Ի դեպ, նա ընկալելի թեկնածու է կարծես խորհրդարանում, քանի որ միայն իշխող ուժի պատգամավորների ձայներով չէր, որ ընտրվեց»։
Մանրամասները թերթի ասյօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան