«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը Էկոնոմիկայի նախարարությունում հաշվեքննություն է իրականացրել և մի շարք խախտումներ հայտնաμերել: Մեզ հայտնի դարձավ, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Խոսքն Էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական μյուջեի 9 ամիսների կատարման հաշվեքննության մասին է, որի ընթացքում ի հայտ են եկել հանցագործության առերևույթ հատկանիշների կասկածներ պարունակող նյութեր:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն և խնդրեց մանրամասներ տրամադրել, սակայն գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աμրահամյանն ասաց. «Կոնկրետ ոլորտային ուսումնասիրության հետ կապված նյութեր դատախազությունը Հաշվեքննիչ պալատի կողմից ստացել է, այս պահին պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվում է ուսումնասիրություն»»։
Մանրամասները թերթի ասյօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին