«Փաստ». Հայաստանում աղքատության մակարդակը բարձրանում է. մասնագետները նշում են, որ սոցիալական խնդիրների էլ ավելի խորացման վտանգ կա
«Փաստ» թերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, Հայաստանում 2020 թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 %-ով բարձր է 2019-ի ցուցանիշից: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշը, ցավոք, չի արտացոլում իրական պատկերը:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, այդուամենայնիվ, աղքատության մակարդակի աճն անգամ վիճակագրական ցուցանիշներով է էական, և սոցիալական խնդիրների էլ ավելի խորացման վտանգ կա: «Աղքատություն ծնող, տնտեսական արագ վերականգնմանը խոչընդոտող գործոնները ոչ միայն չեն վերանում, այլ առաջանցիկ ավելանում են՝ բերելով արդեն լրացուցիչ հետևանքների», - նշեց նա:
Սրանից բացի, ՎԿ-ն հաշվարկել է նաև զրկվածության աստիճանը: Սա այն ցուցանիշն է, որը վկայում է մարդկանց կողմից որոշ ցանկալի կամ նույնիսկ անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման անկարողությունը: Հրապարակված ցուցանիշներից տեղեկանում ենք, որ ՀՀ բնակչության 78 %-ը իրեն չի կարող թույլ տալ առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդը տնից հեռու անցկացնել: 68 %-ը առանց պարտք վերցնելու չի կարող 45 000 դրամի չափով անսպասելի ծախս կատարել, իսկ 75 %-ը չի կարող իրեն թույլ տալ կանոնավոր մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպես սպորտը, կինոն, համերգը և այլն:
Բնակչության 47 տոկոսը չի կարող իրեն թույլ տալ օրը մեջ մսով, հավով, ձկով կամ համարժեք բուսակերային այլ կերակուր ուտել, 60 %-ն էլ չի կարող ավտոմեքենա ունենալ: 51 տոկոսը չի կարող ամիսը առնվազն մեկ անգամ որևէ խնջույքի մասնակցել, 42 %-ը՝ ապահովել տան բավարար ջերմությունը: Մեր բնակչության 30 տոկոսը չի կարող փոխարինել մաշված հագուստը նորով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան