02.12.2021. Կորոնավիրուսի 558 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 1-ին կատարվել է 9013 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 558 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 716 հիվանդ, գրանցվել է մահվան 24 դեպք: Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 2-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339578 դեպք, որոնցից 318481 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 016 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7631 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1450 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9081 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 382 972 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 01.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 43 մարդ է մահացել
- 30.11.2021. Կորոնավիրուսի 398 նոր դեպք է գրանցվել, 36 մարդ մահացել է
- 29.11.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
- 27.11.2021. Կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 26.11.2021. Կորոնավիրուսի հետևանքով 59 մարդ է մահացել
- 25.11.2021. Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 42 մարդ է մահացել
- 24.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 860 մարդ, մահացել է 28 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում