ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների մասին
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններին ԱՄՆ-ի ցանկացած պատասխան կիրականացվի միջազգային հանրության հետ համատեղ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավարը նաև կոչ է արել Մոսկվային ավելի մեծ թափանցիկություն ցուցաբերել ռազմական հզորության համատեքստում։
«Այն, ինչ մենք անում ենք, արվելու է որպես միջազգային հանրության մաս: Լավագույն դեպքում մենք չենք տեսնի Խորհրդային Միության ներխուժումն Ուկրաինա»,- հավելել է Օսթինը` Ռուսաստանը շփոթելով ԽՍՀՄ-ի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը Ղրիմի մասին Զելենսկու խոսքերն անվանել է սպառնալիք Ռուսաստանի համար
- Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին