Երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան
«Նախագծով առաջարկվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020-21 թթ. հավանության արժանացած իրականացված, կամ իրականացվող 36 համայքների 40 ծրագրի համար պահուստային ֆոնդից հայտկացնել 885 մլն 178 հազար դրամ»,-կառավարության նսիտում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ համայնքներն այդ ծրագրերի իրենց մասնաբաժինն արդեն ֆինանսավարել են և կառավարության մասնաբաժնի ֆինանսավորման անհրաժեշտությունն է առաջացել:
Ըստ Սանոսյանի, սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը 1 մլրդ 872 մլն ՀՀ դրամ է, որից միայն 885 մլն դրամն է պետության մասնաբաժինը:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե որքանով են համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում:
Գնել Սանոսյանը պատասխանեց, որ ունեն համապատասխան աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ:
Նախարարի խոսքով՝ բավական դեպքեր ունեն, որտեղ կան նախագծային, շինարարական թերություններ, որոշները շտկելի են և շինարարներին դրա համար տրվում է ժամկետ:
«Այն նորմերը, որ նախանշված են ու չբավարարի, շինարարները չեն վճարվի, ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ, մենք այսպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ ու բավական խիստ կվարվենք»,-հայտարարեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրական անհամապատասխանությունը նաև դատախազությունը կուսումնասիրի
- Այդպիսի հնարավորության ընձեռման համար շնորհակալ եմ, պարոն վարչապետ. Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան
- Կառավարությունն այսօր կմերժի սեպտեմբերի 27-ը՝ նաև միջազգային վարձկանների մասնակցությամբ զոհերի օր հայտարարելու առաջարկը
- Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև ազգային անվտանգության հարց է. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում