Լավրով-Բլինկեն հանդիպումը տևել է 40 րոպե
Ստոկհոլմում ավարտվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որը տևել է մոտ 40 րոպե։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Բանակցություններն ընթացել են ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակներում։
Հանդիպման սկզբում ներածական խոսքով հանդես են եկել դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները, որից հետո բանակցությունները շարունակվել են մամուլի համար փակ ձևաչափով։
Սա արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն է մեկ տարվա ընթացքում։ Առաջինը տեղի է ունեցել մայիսին Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում։ Այն տևել է մոտ երկու ժամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան