Կառավարությունն այսօր կմերժի սեպտեմբերի 27-ը՝ նաև միջազգային վարձկանների մասնակցությամբ զոհերի օր հայտարարելու առաջարկը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է մերժել Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Արմեն Գևորգյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի տարբերակը՝ առաջարկելով սեփականը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորներն առաջարկել են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացնել Սեպտեմբերի 27-ով՝ այն սահմանելով որպես Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր:
Կառավարությունն առաջարկում է հետևյալ տարբերակը. «Հոդված 13.3. Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»։
Գործադիրի հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը»:
Կառավարությունն այսօր երկու որոշման նախագծով համապատասխանաբար 3.3 և 1.4 մլրդ ՀՀ դրամ կհատկացնի առողջապահության նախարարությանը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար: 1.4 մլրդ դրամով նախարարությունը կգնի չինական արտադրության Սինոֆարմ պատվաստանյութի 400.000 դեղաչափ:
Նիստի օրակարգում ընդգրկված 29 հարցերի կեսից ավելին՝ 15-ը, վերաբերում է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում գումարների վերաբաշխմանը, զեկուցվող է 2-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում