«Կասպերսկի»-ն հայաստանյան ուժային կառույցներին հիշեցրել է կիբեռանվտանգության կանոնների պատշաճ պահպանման անհրաժեշտության մասին
Կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը դեկտեմբերի 2-ին Երևանում անցկացրել է ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության հերթական սեմինարը։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Չուլկովը ներկայացրել է կազմակերպությունների աշխատակիցներին կիբեռանվտանգության ուսուցման Kaspersky Automated Security Awareness Platformի կիրառման մեխանիզմները, հնարավորությունները և արդյունավետության չափանիշները։
«Կասպերսկի»-ի կրթական ծրագրերի պրոդուկտ-մենեջեր Օլեգ Իգնատովն անցկացրել է KIPS VR ուսուցողական խաղը, որի ընթացքում սեմինարի մասնակիցները, կիրառելով վիրտուալ իրականության սարքեր, իրենց գիտելիքներն են դրսևորել կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության նմանակման եղանակով։
«Հայաստանի համար շատ կարևոր է, որ ուժային գերատեսչություններում կիբեռանվտանգության պատշաճ համակարգի գործողությունն ամրապնդվի դրանց աշխատակիցների կողմից կիբեռանվտանգության կանոնների պատշաճ պահպանմամբ, քանի որ աշխատակցի սխալը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի անվտանգության և կենսապահովման տեսանկյունից։
Ուստի, այս սեմինարի մասնակիցներին «Կասպերսկի»-ն փոխանցեց գիտելիքներ ինչպես կիբեռպաշտպանության առաջավոր տեխնոլոգիաների, այնպես էլ աշխատակիցներին կիբեռանվտանգության ոլորտի պատշաճ ուսուցման համար նախատեսված Kaspersky Automated Security Awareness Platform (K-ASAP) առցանց հարթակի (www.k-asap.am) վերաբերյալ»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Սեմինարի մասնակիցներն ունեցել են կիբեռանվտանգության և ոլորտի ուսուցման վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ինտերակտիվ քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Խարդախները փող են կորզում խոշոր բանկերի ներդրումային նախագծերին մասնակցելու առաջարկներով
- «Կասպերսկի». Խարդախները դարկնետում պատվաստվածի եվրոպական սերտիֆիկատներ են առաջարկում միջինը 300 դոլարով
- «Կասպերսկի». Trickbot տրոյացին դարձել է ընկերությունների բազմաֆունկցիոնալ սպառնալիքը
- «Կասպերսկի». Ինչպես երեխաներին զերծ պահել թվային աշխարհի սպառնալիքներից
- «Կասպերսկի Լաբորատորիա». Վնասաբեր ծրագրերն ավելի հազվադեպ են գրոհում Հայաստանի մոբայլ օգտատերերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան