Կրեմլը Ղրիմի մասին Զելենսկու խոսքերն անվանել է սպառնալիք Ռուսաստանի համար
Կրեմլը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ Ղրիմի վերադարձը Ուկրաինայի նպատակն ու փիլիսոփայությունն է, դիտարկում է որպես ուղղակի սպառնալիք Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Պեսկովը նշել է, որ Կրեմլը վերլուծում է Զելենսկու ելույթները ռուսական հարցերի վերաբերյալ։
«Վերցրեք ռուսական հարցերի վերաբերյալ երեկվա հայտարարությունները։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Զելենսկին ասել է, որ Ղրիմի վերադարձը պետք է լինի Ուկրաինայի գլխավոր նպատակն ու փիլիսոփայությունը։ Այսինքն, իրականում մենք դա դիտարկում ենք որպես ուղղակի սպառնալիք Ռուսաստանի համար»,- ասել է Պեսկովը։
Ղրիմը Ռուսաստանի տարածք է դարձել 2014 թվականի մարտին Ուկրաինայում հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեից հետո։ Հանրաքվեի ժամանակ Ղրիմի ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի բնակիչների 95,6%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։ Ուկրաինան դեռ Ղրիմը համարում է իր սեփական, բայց ժամանակավոր օկուպացված տարածք։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին