Կրեմլը հայտարարել է, որ իրենք կարևորում են հարաբերությունները Ճապոնիայի հետ
Ռուսաստանը գնահատում է հարաբերությունները Ճապոնիայի հետ, նրան համարում է գործընկեր և պահպանում է խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսության քաղաքական կամքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ճապոնիան մեր գործընկերն է: Մենք գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները: Մենք խնդիր ունենք այդ հարաբերություններում, մենք պահպանում ենք քաղաքական կամքը՝ շարունակելու համապարփակ երկխոսությունը մեր ճապոնացի գործընկերների հետ՝ այս հիմնարար խնդրի լուծման ուղիներ գտնելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը: