ՀՕԿ-ի 2022թ-ի օրացույցի համար նախատեսված մրցույթում հաղթած լուսանկարները
Ամեն տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն անցկացնում է օրացույցի համար նախատեսված լուսանկարների մրցույթ: Ինչպես հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, 2022 թվականի օրացույցի մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:
Հանրային քվեարկությունից հետո ՀՕԿ-ի օդերևութաբաններից և լուսանկարիչներից կազմված ժյուրին 60 լուսանկարներից ընտրեց 14-ը (ամսական մեկ լուսանկար և երկու լուսանկար շապիկի համար):
Վերջնական ընտրությունը հիմնված էր ձայների, լուսանկարչական որակների և օդերևութաբանական հետաքրքրությունների վրա: Ժյուրին նաև հաշվի էր առել աշխարհագրական և տարածաշրջանային հավասարակշռությունը` ըստ ՀՕԿ-ի, որպես ՄԱԿ կազմակերպության համակարգի կարգավիճակի:
ՀՕԿ-ի քարտուղարությունը նշել է, որ լուսանկարչական մրցույթի կազմակերպումը մեծ առավելություն և հպարտություն է իրենց համար և շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր կիսվել են իրենց լուսանկարներով և նաև շնորհակալ են այն հազարավոր մարդկանց, ովքեր քվեարկել են իրենց նախընտրելի լուսանկարների օգտին: