«Հայր և որդի Երեմյաններ»-ում՝ որպես ռիսկային տնտեսվարող ստուգումներ կիրականացվեն
Տեսչական մարմինները օրենքով սահմանված կարգով՝ դեկտեմբերի մեկին հրապարակել են 2022թ. իրականացվելիք պլանային ստուգումների տարեկան ծրագրերը:
«Ստուգումներն ուղղված են լինելու առավելապես ամենառիսկային ոլորտներ և տնտեսավարողներ»,-հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Այս տեսչական մարմնի կողմից հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 945 ստուգումներ, որոնցից 767 բարձր ռիսկայնությամբ, 133 միջին ռիսկայնությամբ և 45 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Միայն Երևանում ստուգվել է 230 տնտեսվարող։ Դրանց թվում է նաև «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն, որին պատկանող ռեստորանում ավելի քան տասն օր առաջ թունավորման դեպքեր գրանցվեցին։ Ընկերությունը ստուգվելու է որպես իրացում ու մատկարարում կատարող իրավաբանական անձ։
Հիշեցնենք, որ այս ընկերությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը, ինչպես նաև «Լիվինգսթոն»-ը, «Սմոքինգ շեֆ»-ը, «Պանդոկ Երևան. գետափին»-ը և այլն։ Վերջին թունավորումը գրանցվել էր «Բուրգըրի» («Burgery Angus & More») ռեստորանում։ Ինչպես պարզվեց երեկ, ռեստորանին մատակարարված հումքի հետ որևէ խնդիր չի եղել, այլ պատշաճ չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները
Երեմյաններից բացի կստուգվեն նաև «Հայր և որդի Միհրանյաններ» (իրացում), «Հայր և որդի Սարգսյաններ» (մսամթերք, Պատրաստված սննդամթերք` ոչ անմիջապես օգտագործման համար (պիցաներ, թխվածքաբլիթներ և այլն), «Հայր և որդի Փաշայաններ» (կիսապատրաստվածքների արտադրություն) ընկերությունները :
Հաջորդ տարվա պլանով ՍԱՏՄ-ի համար ստուգումներ են նախատեսված նաև կաթ, կաթնամթերք, ներառյալ փափուկ, քիչ փափկության և հալած պանիրներ արտադրող «Բարի կաթնամթերք» ընկերությունում, «Երևակ» կրթահամալիրում, հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործող «Կլասիկ Բուրգեր»-ում, «Նոր Քեսապ»-ում, «Թայմ թու իթ»-ում, «Բեռլին հյուրերի տանը», «Ֆիգարո»-ում, «Վասաբի»-ում, «Էրզրում» ռեստորանում, «Բլեք անգուս»-ում, «Տոսպ Ֆուդ»-ում, «Յոթ ոսկե թաս»-ում, «Բիբլոս գրուպ»-ում, «Դուռում»-ում, «Չայխոնա»-ում, «Արարատ սննդի կոմբինատ»-ում, «Նատալի ագրո»-ում, «Կարաս գրուպ»-ում ու այլ տնտեսվարողների մոտ, որոնց թվում մեծ թիվ են կազմում հացի, հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվողները։
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք ստուգումների ծրագիրը՝ այստեղ։
Հիշեցնենք, որ համաձայն «Ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին» ՀՀ օրենքի, տեսչական մարմինը հնարավորություն ունի ստուգումներ իրականացնել նաև ՀՀ վարչապետից ստացած հանձնարարականի, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումների, պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:
Հարակից հրապարակումներ`
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների աղիքային վարակի հարցում հումքը «մեղավոր» չէ
- ՍԱՏՄ. «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա
- Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանի վերաբերյալ ՀՎԿԱԿ հրապարակած արդյունքներն արժանահավատ են ու անհերքելի փաստ
- ՀԿՎԱԿ. «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում աշխատակիցների կողմից չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները
- Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում չէին պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները
- Պիպոյան. Եթե հավատարմագրված լաբորատորիան «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում խնդիր չհայտնաբերի, ես չեմ հավատա, քանի որ կան թունավորվածներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորվածներից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում
- Չնայած թունավորումների ու մարդկանց տանջանքներին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանները շարունակում են գործել
- «Բուրգըրի»-ում և «Պանդոկ Երևան»-ում սնված քաղաքացիների մոտ աղիքային վարակ է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան