Չեմպիոն Հովհաննես Բաչկովի ծննդյան օրն է
Այսօր օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովի ծննդյան օրն է։
«Մեր հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկը տոնում է ծննդյան 29-ը ամյակը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է մեր բռնցքամարտիկին ու մաղթում բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրությունում։
Բռնցքամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանում՝ 1999 թվականից։Նա Հայաստանի բազմակի չեմպիոն է, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն, ինչպես նաև Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ։