Հռոմի պապը պատմական այցով գնում է Կիպրոս և Հունաստան
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական այցով դեկտեմբերի 2-6-ը կմեկնի Կիպրոս և Հունաստան, քահանայապետը կայցելի Նիկոսիա, Լառնակա, Աթենք, ինչպես նաև Լեսբոս կղզի, որը դարձել է ներկայիս միգրացիոն ճգնաժամի խորհրդանիշներից մեկը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, քահանայապետը հնարավորություն կունենա հանդիպելու ներգաղթյալների հետ, որոնք կղզի են ժամանել «հույսի որոնումներում»:
Հռոմի պապն ուղևորությունից առաջ հայտնել է, որ դա լինելու է ճամփորդություն դեպի առաքելական հավատի և տարբեր դավանանքների քրիստոնյաների միջև եղբայրության աղբյուրներ:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որն այցելել է Հունաստան 1054 թվականից հետո, եղել է Հովհաննես Պողոս Երկրորդը: Նա Հունաստանում է եղել 2001 թվականի մայիսին: 2016 թվականին Ֆրանցիսկոս պապն այցելել է Լեսբոս մեկօրյա այցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան