Քաբուլից 3 ինքնաթիռն Է ժամանել ռուսաստանցիներով
Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիներով Քաբուլից երրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ռուսաստանում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային երեք ինքնաթիռ, որոնք մասնակցում էին Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից քաղաքացիների տարհանմանը, վայրէջք են կատարել Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աֆղանստանից ավելի քան 200 ռուսաստանցի է բերվել ընդամենը երեք չվերթով։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական ինքնաթիռները հումանիտար օգնությամբ վայրէջք են կատարել Աֆղանստանում
- Քաբուլից Ռուսաստան են տարվելու շուրջ հարյուր աֆղանցի ուսանողներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին