Նաիրա Զոհրաբյան. Ու էդ դժոխքի ճանապարհին հայտնվում են Վահան Շիրխանյանի նման մարդիկ, ովքեր մոր ցավի վրա փորձում են փող աշխատել
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը, որ այսօր ներկա էր հրետանավոր Հայկ Մելիքյանի վերջին հրաժեշտի արարողությանը, գրում է.
«Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի հոգեհանգիստն էր։ Հայկը հրետանավոր էր։ Վերջին անգամ մոր հետ խոսել է անցյալ հոկտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց զոհվել։
Հայկի մայրը որդու կմախքը գտել է պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց։
Այդ ամիսներին ու նաեւ հիմա Հայկի մայրը դժոխքի միջով է անցել։
Ու էդ դժոխքի ճանապարհին հայտնվում են Վահան Շիրխանյանի նման մարդիկ, ովքեր մոր ցավի վրա փորձում են փող աշխատել։ Շիրխանյանի ուղարկած տականքը Հայկի մորը, բնականաբար, գումարի դիմաց, պարբերաբար կեղծ լուրեր է փոխանցում, թե որդին ողջ է, Բաքվի Շուբանի բանտում է ու ոտքից վիրավոր է։
Երբ Հայկը վաղուց զոհված էր։
Այսօր ահա այդ պայծառ տղայի հոգեհանգիստն էր։
Ես մի հարց ունեմ ԱԱԾ-ին՝ Վահան Շիրխանյանը գոնե որպես վկա հարցաքննվե՞լ է մարդկանց ցավը ծամելու ու իր ուղարկած ստահակների միջոցով անչափելի ողբերգության վրա փող «կպցնելու» համար։
Թե՞ ինքը ու իր նմանները ինդուլգենցիա ունեն։
Հը՞, պարոն Աբազյան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան