Սոչիում հզոր փոթորիկ է մոլեգնում
Սոչիում արդեն երկրորդ օրն է ուժեղ փոթորիկ է նկատվում, ալիքների ինտենսիվությունը հասնում է 7 բալի, վերջին անգամ նման փոթորիկ տեղի է ունեցել 2012 թվականին, հայտնում է քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Սոչիի տարածքում գործում է արտակարգ եղանակային նախազգուշացում։ Օդերևութաբանները կանխատեսում են անձրևներ, գետերում ջրի մակարդակի բարձրացում, ամպրոպ, փոթորիկ, սաստիկ քամի և ձյան տեղումներ լեռներում։
«Հանգստավայրում արդեն երկրորդ օրն է հզոր փոթորիկ է մոլեգնում: Ալիքի ուժգնությունը հասել է 7 բալի: Վերջին անգամ նմանատիպ երևույթ գրանցվել է 2012 թվականին, այնուհետև աղետը հարվածել է Իմերեթի շրջանին», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ փոթորկի պատճառով վնաս է հասցվել Իմերետինսկայա հարթավայրի ամբարտակին, Լազարևսկի շրջանում՝ Սվիրսկի լողափում, ալիքները վնասել են երկաթուղու մոտ գտնվող առափնյա պաշտպանության կառույցի մի մասը։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ փոթորիկը կհանդարտվի միայն մինչև դեկտեմբերի 3-ը, մինչդեռ հանգստավայրի կոմունալ ծառայությունները, կամավորներն ու քաղաքապետարանի աշխատակիցները վերացնում են վատ եղանակի հետևանքները Մեծ Սոչիի բոլոր թաղամասերում։