Սուրեն Պարսյան. Ո՞վ է պատասխանատու էլեկտրաէներգիայի թանկացման համար
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախատեսվում է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից բարձրացնել նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որպես պատճառ նշելով Հրազդանի 5-րդ էներգոբլոկի շահագործման և Ատոմակայանի վարկի սպասարկման ծախսերը։
Էլեկտրաէնեգիայի սակագնի այս բարձրացման իրավական հիմքերը, ըստ էության, դրվել է 2013 դեկտեմբերի թվականի 3-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կնքման ժամանակ, այդ համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել է ապահովել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ամբողջ իրացումը, սակայն գործարկումից ի վեր, ՋԷԿ-ը աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը հանգեցրել է գործունեության վնասաբերության։
Դրա հետևանքով ընկերությունն արդեն շուրջ 100 մլն. ԱՄՆ դոլարի վարկ է կուտակել, ևս 16 մլն եվրո էլ անհրաժեշտ է կայանի գազատուրբինի կապիտալ վերանորոգման համար։ Ըստ պայմանավորվածության՝ կայանում արտադրված էլեկտրաէներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան Իսլամական Հանրապետություն: Արտահանումն էլ պետք է իրականացվեր Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի շինարարությունն առ այսօր ավարտված չէ։
Արդյունքում ստացվում է, որ նախորդ և գործող կառավարությունները, ձախողելով Իրան-Հայաստան բարձր լարման գծի շինարարության ծրագիրը, նպաստել են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից թանկանա էլեկտրաէներգիան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին