Հասարակություն 16:35 02/12/2021 Հայաստան

Սա հերոսականության գաղափարը մեր ազգի մեջ սպանելու հատուկ մշակված քաղաքականություն է. Սերժիկ Սրապիոնյան

ՀՀ դատախազության շենքի դիմաց «Ձայն հայրենեաց» նախաձեռնության անդամներն ու մշակույթի գործիչները հավաք են անցկացնում արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) կալանավորումից ազատելու պահանջով:

«Մեր պահանջն է՝ վերացնեն այս անհեթեթ ձերբակալությունները: Եթե ուզում եք ձերբակալել, ձերբակալեք թուրք ագրեսորներին, նրանց, ովքեր հատել են մեր պետական սահմանը, մտել մեր սուվերեն տարածք, բռնեք, գերի վերցրեք ու ձերբակալեք: Մի ձերբակալեք այն մարդկանց, որոնք իրենց կյանքով պատասխանատու են եղել երկրի անվտանգության համար, մի ձերբակալեք այն մարդկանց, որոնք պայքարել են, հաղթել են, ազատագրել են ու տվել են ձեզ հայրենիք: Հերիք եղավ այդ ձերբակալությունների շոուները»,- լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Նրա խոսքով, ձերբակալում են՝ անունը դնելով, որ չխուսափեն, չփախչեն քննության ընթացքում. «Ումի՞ց, թուրքի  գյուլից չի փախել Աշոտ Մինասյանը, թուրքի փսլինքից պետք է փախնի՞: Չեք ամաչում, այս ի՞նչ եք անում»:

Գրականագետ Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ այս մարդիկ հարվածի սլաքն առաջին հերթին ուղղում են նրանց նկատմամբ, որոնք արյուն են տվել այս երկրի համար, երկիր են ստեղծել, վերականգնել են երկրի պատմական սահմանները:

«Աշոտ Երկաթին ամենամեծ ցանկությամբ կարող էին ձերբակալման սանկցիա տալ, կալանավորման որոշում կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները, որովհետև նրանց համար կարող էր դատվել որպես թշնամի: Մեզ համար նա երկրապահ է»,- ասաց նա:

Ս. Սրապիոնյանի խոսքով, կալանավորելով ազգային արժեքայնությունը բարձր պահող մարդուն՝ ո՞ւմ են թողնում այս երկիրը պահելու, ո՞վ է արդեն այս երկրի տերը. «Այն ճամարտակողնե՞րը, որոնք փողոցներ փակելով վայրահաչում էին՝ մենք ենք տերը մեր երկրի: Սրանց մեջ կա՞ այն տերը, որ այս երկրի արժեքը հասկանա բացի ստամոքսով մտածելու ունակությունից և այս հերոսի համար գա, կանգնի ու ասի՝ հերոսներին չեն դատում, հերոսներին պանծացնում են: Սա հերոսականության գաղափարը մեր ազգի մեջ սպանելու հատուկ մշակված քաղաքականություն է:

Գնացեք ու դպրոցական պատմության դասագրքերը նայեք, որտեղ Վարդան Մաիկոնյանի տեղն աստիճանաբար զիջում են Վասակ Սյունեցուն: Այսինքն, արժեքների 180 աստիճանի փոփոխություն են բերում՝ դավաճանը դառնում է  այս երկրի համար պետքական, իսկ հերոսները վտարվում այս երկրից, դատապարտվում կամ ոչնչացվում»:

Նա նաև հայտարարեց. «Աշոտ Մինասյանը քաղաքական խարդավանքերի զոհ է, քաղբանտարկյալ է  այս պահից սկսած»:

Ս. Սրապիոնյանն ասաց, որ իրենք դիմում են ներկայացնելու գլխավոր դատախազություն, դատախազին խնդրելու են՝ չեղյալ հայտարարել Աշոտ Մինասյանի կալանավորման որոշումը:

«Շատ լավ գիտենք, որ պատասխան չի լինելու, չեղյալ չի հայտարարվելու: Մի երկու ամիս մինչև Սյունիքի վերջնական դատարկվելը որևէ քայլ չեն անելու, փակի տակ են պահելու մեր ընկերներին: Դրանից հետո միայն, այն էլ խոշոր գրավի դիմաց, ոչինչ չարած մարդուն կազատեն: Այս սցենարին արդեն ծանոթ ենք։

Այնքան միամիտ չենք, որ մտածենք այս դատախազը իր տաքուկ կաբինետում վեր ընկած կարող է հանկարծ անսալ ժողովրդի ձայնին: Մենք դրանում համոզված ենք»,- ասաց գրականագետը:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը նշեց, որ նույնիսկ եթե իրենց ձայնը լսելի չլինի, պետք է անպայման ձայն հանել:

«Մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի պաշտպանեք մեր հայրենիքը պաշտպանած մարդուն»,- ասաց արվեստագետը:

Նա նշեց, որ այսօր այնքան մեղավորություններ կան, որոնք պետք է ապացուցվեն. «Մենք կորցրել ենք 5000 զավակի, 10 հազար անդամալույծ ունենք, վատ վիճակում են: Շատ վաղուց որոշ մարդիկ պետք է դատված լինեին, բայց չեն դատվել»:

Ա. Մայիլյանն ասաց, որ այս ամեն ինչում տեսնում է քաղաքական երանգ:

«Կարծում եմ՝ մենք զբաղված ենք ոչ այն բանով, ինչքով պետք է զբաղված լինեինք: Ունենք վտանգված հայրենիք, հիվանդ հասարակություն, այնպիսի խնդիրներ, որոնց վրա պետք էր ուշադրությունը բևեռել, այլ ոչ նման մարդու, ով նաև առողջական խնդիրներ ունի»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}