«Հրապարակ». ՔՊ համակիր-բլոգերը մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը շարունակում է 44-օրյա պատերազմի պարտության մեղքը բարդել բանակի վրա. նրանք հերթական օպերացիան են մտածել։ Օրերս ՔՊ համակիր-բլոգեր Ռոման Բաղդասարյանը, որը հունիսի 20-ի ընտրությունների օրը ՔՊ շտաբից հրապարակված լուսանկարում շատ մոտ կանգնած էր Արայիկ Հարությունյանի կողքին, սկանդալային հայտարարություն է արել գեներալիտետի մասին. մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին՝ Մատաղիսում 200 մարդու սպանելու մեջ:
Երեկ տեղեկացանք, որ Արցախի դատախազությունը սա ընդունել է որպես հաղորդում հանցագործության մասին և Արցախի Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել է բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը՝ հետագայում այն ուսումնասիրելու նպատակով: Չի բացառվում, որ հերքվեն բլոգերի տեղեկությունները՝ ԱԱԾ-ն քրգործ հարուցելու հիմքեր չտեսնի, սակայն հայտարարությունը մարդկանց մոտ կթողնի տպավորություն, որ ոչ թե քաղաքական իշխանությունն է պարտության պատասխանատուն, այլ՝ գեներալիտետը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան