Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
Հայտնի փաստաբան, այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«10 օր առաջ քաղաքացիների ընդունելության ժամանակ մի կին, ով անթաքույց համակրանք ուներ գործող իշխանության նկատմամբ, հիացած պատմում էր մի արդար դատավորի մասին։ Այդ դատավորը քննել էր կնոջ տարածքային վեճը, ընդ որում քաղաքացուն ներկայացրել է հանրային պաշտպանը։ Դատավորը գործը քննելու համար նույնիսկ գնացել էր հենց այդ վիճարկվող տարածքը տեսնելու։ Այդ դատավորը Զարուհի Նախշքարյանն էր։
10 օրից ԲԴԽ-ն քննելու է Զարուհի Նախշքարյանի կարգապահական վարույթը։ Ընդ որում Արդարադատության նախարարությունը հարուցել էր մի քանի վարույթ։ Ցավոք սրտի, ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:
Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման. անարդար, քաղաքական, բացահայտ ու խայտառակ ձևով: Ու ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում։ Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանի՝ իրենք իրենց կպատժեն. Առանց հարցնելու, հեզ ու խոնարհաբար։
10 օր առաջ այդ կինը չգիտեր, որ ընդամենը 10 օրից սկսվելու է դատական համակարգի ոչնչացման եզրափակիչ ակտերից մեկը։ Դատական համակարգը պահպանող ու պաշտպանող կառույցը դարձել է այդ համակարգի դահիճը»։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
- Բազմաթիվ փաստաբաններ միացել են ի պաշտպանություն դատավոր Նախշքարյանի ակցիային
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
- Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
- ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան