Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի
«Հայաստանում հուլիսի մեկի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի»,- ֆեյսբուքյան իր էջում նման տվյալներ է հրապարակել ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Նա հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովն ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը, որի պարտավորությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան