ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանն առաջին անգամ ելույթ կունենա Վիեննայի օպերայում
Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը ելույթ կունենա Վիեննայի պետական օպերայում: Նա կկատարի Սկապիայի դերերգը Ջ․ Պուչինիի «Տոսկա» օպերայում։ Գ․ Հակոբյանի ելույթները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 30-ին, կկատարի Սկապիայի դերերգը:
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչը Վիեննայի օպերայում ելույթ է ունենալու առաջին անգամ:
Բարիտոն Գ.Հակոբյանը հարցազրույց է տվել opera-online.com կայքին՝ պատասխանելով կարիերայի, Սկարպիայի տեսլականի և ապագա պլանների, ինչպես նաև երաժշտության և թատրոնի մասին հարցերին:
Հարցին, թե Հայաստանը Եվրոպայի արևելյան ծայրամասում է, ինչպե՞ս է արևմտյան և արևելյան մշակույթն ազդել Ձեր՝ որպես երգչի որոշման և կրթության վրա, նա պատասխանել է.
«Հայաստանը մի քանի հազարամյակի պատմություն ունի, և ողջ ընթացքում Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում։ Ես կարծում եմ, որ սա հարստացնում է մարդկանց և օգնում նրանց ավելի լավ հասկանալ այլ մշակույթների և այլ մարդկանց էությունը: Եվ դա ինձ շատ է օգնում որպես արտիստ:
Հայերն ունեն մեկ այլ հատկանիշ, որը մեծապես օգնում է օպերային երգչին. շատ հայ երգիչներ օտար լեզուներով երգում են գրեթե ինչպես այդ լեզուն կրողներ։ Իհարկե, դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Սակայն հիմնական պատճառներից մեկը հայոց այբուբենն է, որը պարունակում է 39 տառ և 36 հնչյուն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան