Կարող ենք փաստել, որ կովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար. Հայկ Մամիջանյան
«Ալեն Սիմոնյանի ելույթից հետո ես վերջապես հասկացա, թե Perfekt TV-ի վերնագրերը ով է գրում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցին և ընթերցեց հերթական վերնագիրը, որում ասվում էր.«Նիկոլ Փաշինյանի մի կտրուկ խոսքը փակեց այդ ամենը և երկար ժամանակով հետ շպրտեց այդ քննարկումները»։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, որ ծառայողական մեքենան գնվել է ԱԺ խնայողություների հաշվին՝ Մամիջանյանը հայտնեց, որ այդ խնայողությունները ձևավորվել են այն պատճառով, որ կովիդի ընթացքում գործուղումները խիստ սահմանափակ են և շատ հանդիպումներ իրականացվում են առցանց եղանակով։
«Ուստի կարող ենք փաստել, որ կովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար»,-հայտնեց պատգամավորը։
Մամիջանյանն նաև անընդունելի համարեց այն ոճը, որով ժողովրդի առաջնային մանդատ կրողը՝ Ալեն Սիմոնյանը խոսում է ՀՀ քաղաքացիների հետ։
Խոսելով ԱԺ նախագահի այն հայտարարության մասին, որ որոշ ընդդիմադիրներ չեն կարողանում գործուղման մեկնել, քանի որ նրանց դեմ կան հարուցված քրեական գործեր կոռուպցիոն դրվագներով՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ իր դեմ հարուցված քերական գործը կապված է ցույցերի կազմակերպման հետ, քաղաքաքրեական է, հետևաբար այն չի կարելի կոռուպցիոն պատմություն համարել։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հեղինակության նվազման վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ Հայկ Մամիջանյաննն ասաց․ «Թե ինչ կապ ուներ պարոն Վանեցյանը ժողովրդի հետ և որքան սիրված էր ժողովրդի կողմից, թող գնա հարցնի իրենց ֆրակցիայի այն պատգամավորներին, որոնք այն ժամանակ հեռախոսի էկրանին պահում էին Արթուր Վանեցյանի նկարը»։
Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձավ փոխվարչապետի կողմից սահմանների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու հավանականության հարցին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի համար միշտ գտնվելու են մարդիկ, որոնց ինքը նշանակելու է մեղավորներ, որոնց ինքը դավաճանելու է։
«Ժողովրդական լեզվով ասած՝ դեմ է տալու, բոլոր իր թիմակիցները, ովքեր դա չեն հասկացել, քաղաքական նաիվության խնդիր ունեն։ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներ, դաշնակիցներ չունի, չի ունեցել և երբեք չի ունենալու, ծախելու է, դեմ է տալու, դավաճանելու է նույնիսկ իր ամենահարազատ թիմակիցներին, երբ դա անհրաժեշտ լինի սեփական քաղաքական կաշին փրկելու համար»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան