«Հրապարակ». Պատերազմի ժամանակ հրաման եղե՞լ է նահանջելու, թե՞ չի եղել, ի՞նչ փաստաթղթեր են փոխում ԳՇ-ում
«Հրապարակ». Պատերազմի ժամանակ հրաման եղե՞լ է նահանջելու, թե՞ չի եղել, ի
Ի՞նչ փաստաթղթեր են փոխում ԳՇ-ում, ովքեր են շահագրգռված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։ «Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել»,- ասել է Բաբայանը։
Նշենք, որ ավելի վաղ մեզ լուրեր էին հասել, որ տևական ժամանակ է՝ ՊՆ ԳՇ-ում նույնիսկ հատուկ խումբ է ստեղծվել` մարդիկ, որոնք խմբագրում-սրբագրում են հին հրամանները, մաքրում փաստաթղթերը և վերացնում բոլոր «չեպեները», որպեսզի ցույց տան, որ քաղաքական իշխանությունը պատերազմի շրջանում ճիշտ է գործել, բանակին տրվել են գրագետ հրամաններ, հանձնարարություններ, բայց բանակի տարբեր օղակներում թերացել են: Եվ դա է եղել պատերազմում պարտության պատճառը։
Այս կապակցությամբ «Հրապարակ» թերթը զրուցել է Սամվել Բաբայանի հետ։ Ներկայացնում ենք մի հատված ծավալուն հարցազրույցից։
- Միևնույն է` տրամաբանական չէ. պատերազմի ժամանակ ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասն այսօր գործազուրկ է, ո՞վ պետք է նախկինների սխալները խմբագրի: Իմ տեղեկությունները ճիշտ հակառակն են՝ քաղաքական ղեկավարներն են հրահանգել փաստաթղթեր կեղծել, որ հետո ասեն՝ հրաման տվել ենք, զինվորականները չեն կատարել։
- Ես գիտեմ, որ ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում: Թե ում կարգադրություններով են անում, երբ ստուգեն, կասեն, էլի։ Հիմա կանգնեմ ասեմ` Նիկոլն ա հրաման տվել, բայց եթե չգիտեմ, ինչի՞ ասեմ: Ես ֆակտը գիտեմ, որ անում են։
- Անուններ գիտե՞ք` ովքեր են։
- Գիտեմ, բայց չեմ ասի, կհրավիրենք քննության, կասեն։
- Իսկ Դուք համաձայն չե՞ք, որ պատերազմի հրամանները մեկ մարդու է պետք կեղծել՝ գերագույն հրամանատարին։
- Ես էլ Ձեզ ասում եմ՝ սխալվում եք, այդ մեկ մարդուն չի պետք։
- Բայց նոր ասում էիք՝ չգիտեք ով է կարգադրել, հիմա վստահեցնում եք, որ Փաշինյանը չէ։
- Բայց ինչի՞ Նիկոլը պիտի ուզի։
- Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի երրորդ օրը զորահավաքը դադարեցրել է, գուցե փոխում են հրամանը, որ զորահավաքի դադարեցման փաստաթուղթը վերացնեն կամ մեկ ուրիշ բան։
- Սուտ ա ասել։ Ես բացատրում եմ՝ Մոսիկա-փոսիկա, մի հատ հարց ուղղեք՝ քանի՞ զինվոր պետք է ունենար քո բանակի մոբ ռեսուրսը, որ հավաքեիր, պայմանական ասենք՝ 134 հազար։ Այ ոչխար, քեզ այդքան զենք չունեիր պահեստներում, որ այդ մարդկանց զինեիր, ո՞նց էիր էդքան հավաքում։ Խի մի հատ դոկումենտ չունես, որ վերադասիդ գրել ես, որ զենքեր չկան, որ բերեն-համալրեն։ Այս մոսիկներին հարցրու` դա իր անմիջական պատասխանատվության խնդիրն է եղել՝ իր, Սեյրանի, Խաչատուրովի, Օնիկի, Արտակի, էդ հինգն էլ պիտի գնան «Վարդաշեն»։ Այն, որ երևանցին ասում էր՝ ախպեր, եկա, գրանցվեցի, գնացի տուն, նստեցի, ոչ մեկ չկանչեց, հիշում եք, չէ՞: Ի՞նչ զենք ունեին, որ կանչեին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան