«Հրապարակ». Փաշինյանն ընտրել է թիմակիցներին անգործ չթողնելու և թշնամիների բանակը չհամալրելու ճանապարհը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Վերջինս նախկին գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, պատգամավոր էր դարձել դաշինքի անդամ «Առաքելություն» կուսակցության քվոտայով, սակայն պատերազմից հետո, երբ ՔՊ-ն որոշեց միայնակ մասնակցել ընտրություններին, «առաքելականները» չընդգրկվեցին ցուցակում։
Ավելին` «Առաքելությունը» վերակազմավորվեց «Ապրելու երկիր» կուսակցության և գնաց Ռուբեն Վարդանյանի հետ: Սակայն «Առաքելության» այն հատվածը, որը դուրս է մնացել նոր ֆորմատից, հարել է ՔՊ-ին: Այսինքն, ինչպես Սերժ Սարգսյանն էր անում ժամանակին, Նիկոլ Փաշինյանն էլ ընտրել է թիմակիցներին չնեղացնելու, անգործ չթողնելու և թշնամիների բանակը չհամալրելու ձեռագիրը: Դա է Սողոմոնյանին նոր պաշտոնի տեղավորելու ենթատեքստը։
ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովում նրա թեկնածությունը երեկ հավանության է արժանացել, հարցը կքննարկվի առաջիկա ԱԺ նիստի ընթացքում, և գաղտնի քվեարկությամբ կընտրեն կամ չեն ընտրի այդ պաշտոնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան