Ռուսաստանում «ՕՄԻԿՐՈՆ» շտամը դեռ չի հայտնաբերվել. Մուրաշկո
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ Ռուսաստանում դեռևս չի հայտնաբերվել «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ռուսաստանում դեռ ոչ մի դեպք չկա»,- լրագրողներին ասել է Մուրաշկոն։ Նա պարզաբանել է, որ մոնիթորինգ է իրականացվում, փորձանմուշներ են վերցվում, այդ թվում՝ նաև դրսից ժամանողներից։
Հիշեցնենք, որ Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիան «Օմիկրոն» շտամի հիմնական ախտանիշն անվանել էր ծանր հոգնածության առկայությունը: Հիմնականում հիվանդներից ոչ մեկի մոտ համի կամ հոտի կորուստ չի զգացվում։
Հարակից հրապարակումներ`
- Որոնք են «Օմիկրոն» շտամի սիմպտոմները
- «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքներ են սկսել
- «Օմիկրոն» շտամի մասին է պատմում այն բացահայտած հարավաֆրիկացի բժիշկը
- ԵՄ-ում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների մոտ լուրջ բարդություններ չեն գրանցվել