Ֆրանսիայում փղերի համար ծերանոց է բացվել
Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Վիեննի շրջանում փղերի համար բացվել է Եվրոպայում առաջին ծերանոցը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Այն նախատեսված է այն կենդանիների համար, որոնք նախկինում եղել են կրկեսներում: Միաժամանակ այնտեղ կարող են գտնվել ոչ ավելի, քան 10 փիղ։ Առաջին ծերանոցի բնակիչը 52-ամյա Գանդին է բելգիական Անտվերպենից։
Ծերանոց-տունը բաց կլինի այցելության համար, սակայն զբոսաշրջիկներին թույլ կտան փղերին նայել հեռվից, որպեսզի չանհանգստացնեն կենդանիներին։
2023 թվականից Ֆրանսիայում փղերին կարգելեն կրկեսներում ելույթ ունենալը, ուստի կենդանիները մոտ ապագայում կացարանի կարիք կունենան։