«Մի խուսափեք երկար թռիչքներից, դա աշխարհից կտրվելու լավ միջոց է». բորտուղեկցորդուհի
Բրիտանական ավիաընկերության բորտուղեկցորդուհին պարզաբանել է, թե որքանով են երկար թռիչէները լավը, քան կարճ թռիչքները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Express-ին։
Լորա Ռեյնոլդսը արդեն երկու տասնամյակ է աշխատում է բորտուղեկցորդուհի։
«Աշխարհում շատ քիչ տեղեր են մնացել, որտեղ ես չեմ եղել», - խոստովանում է նա:
Բորտուղեկցորդուհին նախընտրում է երկար հեռավորությունների չվերթները։
«Դրանք ավելի քիչ սթրեսային են, քան կարճ թռիչքները», - նշում է նա:
Երկար թռիչքներ կատարելուց առաջ Լաուրան խորհուրդ է տալիս մի քանի ժամ հանգստանալ:
«Դուք գիտեք, որ թռիչքը երկար է լինելու, ճանապարհորդությունը համարեք ոչ թե տանջանք, այլ ընդհակառակը, ինտերնետի բացակայությունը և աթոռին նստելու անհրաժեշտությունը հանգստանալու, կարևոր բաների մասին մտածելու և առօրյա հոգսերից փախչելու հնարավորություն է։
Եթե ճանապարհորդում եք փոքր երեխաների հետ, ապա ավելի լավ է ձեզ հետ վերցնել խաղալիքներ, մատիտներ, որոնք կշեղեն երեխային թռիչքի ժամանակ»,- խորհուրդ է տալիս նա։