Հասարակություն 11:28 03/12/2021 Հայաստան

Ամբողջ աշխարհում մոտ 240 միլիոն հաշմանդամություն ունեցող երեխա կա

Աշխարհում հաշմանդամություն ունեցող 10 երեխայից առնվազն 1-ը բախվում է մի շարք զրկանքների, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում: 

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է գրեթե 240 միլիոն: Հաշմանդամություն ունեցող երեխաները, ի տարբերություն հաշմանդամություն չունեցող երեխաների, ավելի անբարենպաստ դիրքում են գտնվում երեխայի բարեկեցությունը փաստող չափանիշների հաշվարկում, ասվում է զեկույցում:

«Այս նոր հետազոտությունը հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտեինք։ Հաշմանդամություն ունեցող երեխաները բախվում են բազմաթիվ և հաճախ համակցված մարտահրավերների իրենց իրավունքների իրացման հարցում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

«Կրթության հասանելիությունից մինչև տանը երեխայի համար ընթերցելը. հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի քիչ հավանական է, որ ներառվեն կամ լսված լինեն գրեթե բոլոր իրավիճակներում: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող երեխաները պարզապես անտեսվում են»:

Զեկույցը ներառում է 42 երկրների միջազգայնորեն համադրելի տվյալներ և ներառում է երեխաների բարեկեցության ավելի քան 60 ցուցիչ՝ սկսած սնուցումից և առողջությունից, մինչև ջրի և սանիտարական պայմանների հասանելիություն, բռնությունից և շահագործումից պաշտպանություն և կրթություն: Այս ցուցիչները բաժանված են ըստ ֆունկցիոնալ դժվարության տեսակի և ծանրության, երեխայի սեռի, տնտեսական կարգավիճակի և երկրի: Զեկույցը հստակորեն ցույց է տալիս, թե ինչ խոչընդոտների են բախվում հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց հասարակության լիարժեք մաս կազմելու համար, և թե ինչպես է դա հաճախ հանգեցնում առողջական և սոցիալական բացասական հետևանքների:

Համեմատած հաշմանդամություն չունեցող երեխաների՝ հաշմանդամություն ունեցող երեխաները.
° 24 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ ստանան երեխայի կարիքները բավարարող խնամք
° 42 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ ունենա ընթերցանության և թվաբանության հմտություններ․
° 25 տոկոսով ավելի հավանական է, որ սուր թերսնուցում ունենան և 34 տոկոսով ավելի հավանական, որ թերաճ լինեն.
° 53 տոկոսով ավելի հավանական է, որ ունենան սուր շնչառական վարակի ախտանշաններ.
° 49 տոկոսով ավելի հավանական է, որ երբեք դպրոց հաճախած չլինեն․
° 47 տոկոսով ավելի հավանական է, որ չհաճախեն տարրական դպրոց, 33 տոկոսով` հիմնական/միջին դպրոցի ցածր դասարան և 27 տոկոսով` հիմնական/միջին դպրոցի բարձր դասարան.
° 51 տոկոսով ավելի հավանական է, որ իրենց դժբախտ զգան.
° 41 տոկոսով ավելի հավանական է, որ իրենց հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերեն․
° 32 տոկոս ավելի հավանական է, որ ենթարկվեն ծանր մարմնական/ֆիզիկական պատժի:

Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց փորձառությունը մեծապես տարբերվում է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ կա ռիսկերի և արդյունքների որոշակի սպեկտր՝ կախված հաշմանդամության տեսակից, երեխայի բնակության վայրից և իրեն հասանելի ծառայություններից: Սա ընդգծում է անհավասարությունները վերացնելու թիրախային լուծումների ստեղծման կարևորությունը:

Կրթության հասանելիությունը զեկույցում արծարծված թեմաներից մեկն է: Չնայած կրթության կարևորության շուրջ համատարած համաձայնությանը, հաշմանդամություն ունեցող երեխաները դեռևս հետադիմում են: Զեկույցը ցույց է տալիս, որ շփվելու և իրենց մասին հոգ տանելու դժվարություններ ունեցող երեխաներն ավելի հավանական է, որ դպրոց չհաճախեն՝ անկախ կրթական մակարդակից: Մեկից ավելի հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում դպրոցից դուրս մնալու ցուցանիշներն ավելի բարձր են, իսկ հաշմանդամության ծանրությամբ պայմանավորված անհավասարությունը դառնում է ավելի տեսանելի:

«Ներառական կրթությունը չի կարելի շքեղություն համարել։ Չափազանց երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս են մղվել հասարակությունից, երբ ոչ մի երեխա երբեք չպետք է այդպիսի վերաբերմունքի բախվի: Որպես հաշմանդամություն ունեցող կին՝ իմ ապրած փորձը հաստատում է այդ պնդումը», - ասում է 20-ամյա Մարիա Ալեքսանդրովան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներառական կրթության երիտասարդ ակտիվիստը Բուլղարիայից:

Վերլուծության նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառման ընդլայնումն է, որպեսզի որոշումներ կայացնելիս նրանց հաշվի առնեն և նրանց ձայնը լսելի լինի:

«Բացառված լինելը հաճախ անտեսանելի լինելու հետևանք է: Բավականին երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող երեխաների թվի վերաբերյալ հավաստի տվյալներ չունեինք։ Երբ մենք չենք կարողանում հաշվի առնել, լսել և խորհրդակցել այս երեխաների հետ, մենք չենք կարողանում օգնել նրանց բացահայտել իրենց հսկայական ներուժը»,- նշել է Ֆորը: 

Իրավիճակը Հայաստանում

° 2020 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 8771 երեխա, որոնցից 2757-ը՝ աղջիկ։ (Աղբյուր՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույց, 2020թ․)
° Համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի՝ ՀՀ-ում բոլոր դպրոցները ներառական են։ 2021 թվականին ընդունվել է նախադպրոցական լրիվ ներառական կրթության համակարգին անցնելու գործողությունների ծրագիր։ (Աղբյուր՝ https://escs.am/am/news/8453):
° 2020 թվականի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 86,927 է։ Այս թվից 2,933-ը հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ընտանիքներ են: (Աղբյուր՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույց, 2020թ.):
° 2016 թվականի դրությամբ գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաների միայն 1/3-ն է ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, մինչդեռ նրանց 2/3-ը վերականգնողական ծառայություններ չի ստանում։
° Հաշմանդամություն ունեցող երեխաներն ամենից հաճախ զրկվում են կրթության իրավունքից բազմաթիվ գործոնների պատճառով՝ սկսած մատչելիությունից և խտրական վերաբերմունքից մինչև մասնագետների և մասնագիտացված ուսումնական նյութերի բացակայություն:

ՔՈՎԻԴ-19-ը սրել է այս մարտահրավերներից մի քանիսը և ստեղծել նորերը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}