Մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ պատվիրակության ղեկավար
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս ունի, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում կքննարկվեն մարդասիրական խնդիրները:
«Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ, քննարկումները շարունակվում են։ Հուսով ենք՝ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։ Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու այս մարդասիրական խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեա Վիկտորինը:
Նա նշեց, որ մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը
- «Փաստ». Բրյուսելյան հանդիպումը կրելու է առավելապես «արձանագրային» բնույթ, քանի որ Սոչիում արդեն հիմնական հարցերը որոշված են լինելու
- Բաքուն համաձայնել է Բրյուսելում Երևանի հետ գագաթնաժողով անցկացնել