Քաղաքական 16:28 03/12/2021 Հայաստան

Սոս Հակոբյան. Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում արմատախիլ է արել Ալեն Սիմոնյանի նման մոլախոտերի

«Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես պայքարել է և արմատախիլ է արել այդ Սիմոնյանի և իր գործընկերների նման մոլախոտերին, որոնք իրենց գործունեությամբ ոչինչ չեն անում, բայց իրենց գոյությամբ թունավորում են շրջակա միջավայրը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն՝ անդրադառնալով «Առաջին լրատվականի» հետ զրույցում  Ալեն Սիմոնյանի՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ալեն Սիմոնյանը մասնավորաբար ասել էր. «Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Իրենք թող չկարծեն, որ իրենց կարող են թույլ տալ հայտարարություններ և վարվելակերպ, որը պատասխան չի ստանալու: Ես խղճում եմ այդ մարդկանց. իրենք քաղաքականությունից չեն հասկանում և հայ ժողովրդին չեն ճանաչում: Դե, ե՞րբ են կապ ունեցել: Վանեցյանը ե՞րբ է հայ ժողովրդի հետ կապ ունեցել: Ինքը մշտապես, ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի աշխատողը, հետո իրեն հնարավորություն է տրվել ինքը դառնա հեղափոխական թիմի անդամ, բայց ինքը գնացել` իր տեղը գտել է Սերժ Սարգսյանի կողքը: Մարդ, որը որ ունեցել էր ամենաբարձր վարկանիշներից մեկը հեղափոխությունից հետո, այսօր ունի ամենաբարձր բացասական վարկանիշներից մեկը: Իր, մնացած նմանատիպ գործընկերների հաջորդ մակարդակը լինելու է՝ հեռախոսը դնելու են, լայվ են մտնելու, ասելու են՝ սիրելի հայրենակիցներ, սպասենք մի քանի հոգի հավաքվի, ինչ-որ բաներ խոսենք: Զգուշացնում եմ հիմա, թող իրենց չափավորեն՝ վարչապետի հասցեին, իմ քաղաքական թիմի հասցեին»: 

Սոս Հակոբյանը հակադարձել է. «Վանեցյանին ոչ թե հնարավորություն է տրվել որևէ բան անելու, այլ Վանեցյանն առաջին օրից մինչև իր հրաժարականի օրն ամեն ինչ արել է՝ թե արտաքին մասով Հայաստանի շահերը ամուր պահելու, հատկապես մեր ռազմավարական դաշնակցի հետ վստահելի հարաբերություններ ունենալու համար, թե երկրում հանցավորության դեմ պայքարի, կոռուպցիայի ոչնչացման, դրա հիմքերի քանդման համար: Եվ երբ Վանեցյանը հասկացել է, որ այս ազգակործանների դեմը միայնակ հնարավոր չէ առնել, կանգնեցնել Հայաստանի և Արցախի կործանումը, նա այդ ժամանակ դուրս է եկել և որոշ ժամանակ անց մտել է քաղաքականություն: Իսկ Սիմոնյանն իր ուսապարկ գործընկերների և քաղաքական հոր հետ միասին սերունդների կողմից միշտ հիշվելու են որպես Հայաստանի՝ տարածաշրջանային գործոնից, տարածաշրջանային բանակցությունների օբյեկտ սարքողներ: Սերունդները նրանց հիշելու են դեռ հարյուրամյակներով և իրենք իրենց խարանը, կարծում եմ, դեռ իրենց կենդանության օրոք կհասցնեն «վայելել»»։

Հակոբյանը նաև  հավելել է. «Մեկ ժամանոց հարցազրույցի երեսուն րոպեն այդ մարդը խոսում է պետական բյուջեով գնվող իր մեքենայի և իր եղբոր բիզնեսի մասին. անպետք նորություններ, իրենց անպետք գործունեության մասին, որոնք հենց իրենք գցել են լրատվական դաշտ՝ որևէ բանով մարդկանց զբաղեցնելու համար և ՀՀ-ի՝ ուղղակի կործանման մասին նորություններն, իրենց ճղճիմ թեմայով շեղելու համար: Իր հարցազրույցի մյուս երեսուն րոպեն, այս մարդը խոսում էր ընդդիմադիրների մասին, կարծես չկա որևէ խնդիր՝ քաղաքացուն վերաբերվող, որի մասին ԱԺ նախագահը տեղյակ է և կարող է լուսաբանել՝ իր գործունեության մասով ի՞նչ է արել, մեկ մարդու, մեկ խմբի որևէ խնդիր լուծելու համար: Մենք լսում ենք անկանոն ձևով տարբեր եվրոպական մայրաքաղաքների անուններ և ինչ-որ հանդիպումների քանակ, որ ԱԺ նախագահն իր աշխատակազմով կամ ուսապարկ-պատգամավորներով այցելել է, և չենք լսում մեկ բովանդակային կետ, մեկ հարց, որը նա կարողանում է արտաքին գործընկերների մոտ առաջ մղել՝ ի շահ ՀՀ-ի: Լրատվամիջոցին, որին նա տվել է հարցազրույցը, կառաջարկեմ մի հաղորդում մշակել և անունը դնել՝ «Առանց բովանդակության», որ ԱԺ սույն նախագահն իր գործունեության շուտափույթ դադարեցումից հետո, որին շատ չի մնացել, որևէ աշխատանք ունենա, որի միջոցով կշարունակի լինել տեսախցիկների առաջ: Ցավով եմ այս արձանագրումներն անում, բայց մեր ԱԺ նախագահը մնացել է քաղաքագիտության մեջ հայտնի դերասան կամ դեմագոգ քաղաքական գործչի տիպի ծիրում»:

Aravot.am-ի զրուցակիցը հորդերել է՝ մեծ ուշադրություն չդարձնել Սիմոնյանի և իր «կոմպանիայի» ասածներին, որովհետև երբ Արթուր Վանեցյանը հստակ անուններ է տալիս Նիկոլ Փաշինյանին և իր գործունեությանը, հստակ բացատրում է հանրությանը դրանց հանցավոր գործունեության հետևանքների մասին, նրանք ուղղակի հերթական առաջադրանքն են ստանում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «իրենց դեմքին գտնվող բացվածքով, խոսեն, փնովեն, վատաբանեն այդ քաղաքական գործիչներին և վազելով գնան նրա մոտ ասելով՝ «կատարել եմ քո ցանկությունը, տեր իմ»»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:18
Փաշինյան. Ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
17:02
Հանուն կերի պինգվինը երեք հազար կիլոմետր է անցել՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա
Սննդի փնտրտուքներով կայսերական պինգվինն անցել է 3 հազար կմ՝   Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա։ Հիմա այն ավստրալիացի մասնագետների...
Աղբյուր` Panorama.am
16:55
Բագրատ Սրբազան. Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու ու ելույթով ամրագրի՝ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ
Սրբազանի հայտարարությունը՝ Բաքվում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:47
Ուելսի արքայազն. Իմ կյանքի ամենադժվար տարինն էր
Ուելսի արքայազն Ուիլյամը 2024 թվականը համարում է իր կյանքի ամենադժվար տարին։ BBC-ի փոխանցմամբ, Հարավային Աֆրիկա կատարած իր այցի ավարտին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ոճաբանը կանխատեսել են 2010-ականների նորաձևության գլխավոր միտումի վերադարձ
Ոճաբան Եկատերինա Տիխովան վստահ է, որ մոտ ապագայում կրկին կտարածվի  2010-ականների հայտնի թրենդը։  Փորձագետը կանխատեսում է մորթյա...
Աղբյուր` Panorama.am
16:24
Վահան Գրիգորյան. Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ժանդարմի դերը թանկ է արժեցել հենց Ամերիկայի համար
Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում այն բնական գործընթացների շարունակությունն էր, որոնք տեղի են ունենում համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայկ Պետրոսյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել
Երգիչ, դերասան Հակ Պետրոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում սիրելիի հետ ֆոտոշարք է գրել։ Կից նա գրել է. «Դու ստիպում ես ինձ զգալ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է «Պալմիրա» հյուրանոցը, որտեղ օթևանել են Էյնշտեյնը, Պիկասոն, Դե Գոլը, Չերչիլը
Իսրայելական ինքնաթիռները, արևելյան Լիբանանի Բաալբեկ քաղաքի ռմբակոծության ժամանակ, ավերել են պատմական «Պալմիրա» հյուրանոցի շենքը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:34
Արմեն Ջիգարխանյանի վերջին խոսքերը
Մանրամասներ է հայտնել նրա այրին՝ դերասանուհի Տատյանա Վլասովան
Աղբյուր` Panorama.am
15:25
Սոս Հակոբյան. Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի
Փաստաբան Սոս Հակոբյանը ստանձնել է Mediahub.am լրատվական կայքի լրագրող  Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը՝ վերջինիս և, իր, իսկ, իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն շտապում հրաժեշտ տալ ԵԱՏՄ-ին. Զատուլինի կարծիքը
Դժվար թե Հայաստանի իշխանությունները շտապեն դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։Այդ մասսին «Օբզաց»-ին ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Մեկ շաբաթում ավտոբուսներին վճարել են 213 173 300 դրամ
Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած  ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ։ Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
14:50
Աշոտյան. Այս անմոռուկը ցեղասպանությունն ուրացողների ինադու եմ խփել
«Հայաստանի վրա տարբեր ընտրություններ կարող են ազդեցություն ունենալ՝ Վրաստանի, ԱՄՆ-ից, Մոլդովայի, բայց ամենակարևորը, որ Հայաստանն իր վրա...
Աղբյուր` Panorama.am
14:45
Տիգրան Սարգսյան. Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ
Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելուն։ Այդ մասին SHOT Telegram ալիքի թղթակից Ալեքսանդր Յունաշևին ասել է ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
14:38
Դատարանը թույլ տվեց Արշակ Սրբազանին այցելել Արմեն Աշոտյանին՝ որպես խոստովանահայր
«Աշխարհը շուռ չի գա, որ եթե մերժեք, բայց, վստահաբար, քրիստոնեական ընկալմանը Հայաստանում ևս մեկ հանրային հարված կհասցվի»,-միջնորդության քննարկմանն՝ ասաց Աշոտյանը։
Աղբյուր` Panorama.am
14:33
Մամիջանյան. Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ՝ վերականգնելու իրավունքները։...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ալիևը Բաքվից կրկին պատերազմով է սպառնում Հայաստանին
Արևմտյան որոշ պետություններ Հայաստանին Ադրբեջանի հետ նոր պատերազմի են մղում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Աղբյուր` Panorama.am
14:03
2016 թ. ընդունված Ընտրական օրենսգրքում ամրագրվեց նախադեպը չունեցող կարգավորում. ԿԸՀ փոխնախագահ
«Գործող Ընտրական օրենսգիրքը սահմանում է բավարար  կարգավորումներ ընտրությունները,  ընտրական վարչարարությունը  պատշաճ...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. «Հետք»
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023-ի ապրիլի 27-ին Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին Նիկոլ Փաշինյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:43
Բաժանում չի լինում. Արա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված համերգին ընդառաջ ընկերները փորձերից տեսանյութեր են հրապարակում
Այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա կյանքից անժամանակ հեռաղած երգիչ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ո՞ւմ չքնաղ միտքն է Yerevan Fashion Week-ն անցկացնել Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում
«Ինձ որևէ մեկը կբացատրի՞, թե ում չքնաղ միտքն է եղել անցկացնել Yerevan Fashion Week-ը  Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող հանրաքվեի գործընթացը չեղարկվել էր. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Զավեշտալի է, որ ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի վերափոխման վերաբերյալ քննարկումը ծավալվում է մի խորհրդարանում՝ 8-րդ գումարման ԱԺ-ում, որը...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարք
Քրեակատարողական ծառայողները կանխել են ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։...
Աղբյուր` Panorama.am
12:36
ՊԵԿ-ը տուգանել է «Զվարթնոց»-ին
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
«Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա»,- «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:15
«Պեստո»-ում սնունդը պատրաստել են հիգիենայի պահանջների խախտմամբ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
12:42 08/11/2024

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}